Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանրապետության առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







