2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշվում է, որ քարտային եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով, իսկ բանկային քարտը կտրամադրվի և կսպասարկվի անվճար։
«2021 թվականի հունվարի 1-ից Հայփոստի կողմից կգործարկվի կենսաթոշակների վճարման էլեկտրոնային նոր համակարգ, վճարման ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







