ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է ներկայացրել հուլիսի 22-25-ը Մոսկվայից Հայաստան չվերթների մասին։
Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ NordStar ավիաընկերությունը չարտերային թռիչքներ կիրականացնի «Домодедово» օդանավակայանից Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի երթուղիներով:
Հուլիսի 22-ին նախատեսված է Մոսկվա-Երեւան չվերթը, հուլիսի 23 – ին՝ Մոսկվա-Գյումրի, հուլիսի 25-ին՝ Մոսկվա-Գյումրի չվերթը:
Հուլիսի 22-ին և 25-ին նախատեսված չվերթների տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Домодедово» օդանավակայանի թիվ 94 տոմսարկղում, իսկ հուլիսի 23-ին նախատեսված չվերթի համար՝ թիվ 85 տոմսարկղում: Տոմսերի վաճառքը կսկսվի հուլիսի 19-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







