Անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական գործողություն հակառակորդի կողմից. տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են կեղծ, լատինատառ, ոչ այնքան հասկանալի հաղորդագրություններ՝ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գիշերը ՊՆ-ի անունից բաժանորդների ստացած տարբեր կեղծ հաղորդագրություններին՝ ահազանգեր զոհերի, արյան հավաքագրման անհրաժեշտությանը։
«Ես արդեն ասել եմ, որ դրանք կեղծ լուրեր են: Օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որ դա հերքեն: Այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







