ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզում կատարվող հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։
Հիմնանորոգվում է Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թ. դեկտեմբերին:
Նշվում է, որ ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ական թթ.:
Վարդաբլուրում հիմնանորոգվում է 2 կմ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը 162 մլն 77 հազար դրամ է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թ. դեկտեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1980-ական թթ.:
Հիմնանորոգվում է նաև Սիփան-Սպիտակի լեռնանցք 3,8 կմ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը 270 մլն դրամ է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թ. նոյեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ական թթ.:
Ավշենում կհիմնանորոգվի ավտոճանապարհի 2,3 կմ հատվածը: Պայմանագրային արժեքը 184 մլն 541 հազար դրամ է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թ. դեկտեմբերին: Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ական թթ.:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







