Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը։
Հուղարկավորությանը ներկա են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւ պատգամավորներ։
«Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







