Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Այս մասին գրված է նախագահի ֆեյսբուքյան էջում:
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Քննարկել ենք համահայկական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը, որի երաշխավորված խաղաղությունը ապահովում է հայոց հզոր բանակը:
Համավարակի այս ծանր օրերին առողջություն եմ մաղթել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատրաստակամություն հայտնել մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ծրագրերին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







