Հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Կարեն Աղաբեկյանը ԱրՊՀ-ում հանդիպել է «Իրավագիտություն» մասնագիտության մի խումբ շրջանավարտների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ դատախազության կադրային ռեզերվ ստեղծելը և ՀՀ դատախազության համակարգում աշխատանք առաջարկելը: Այս մասին հայտնում է ԱրՊՀ պաշտոնական էջը։
Կ. Աղաբեկյանն ուսանողներին ներկայացրել է ՀՀ դատախազության համակարգում աշխատանքի ընդունվելու կարգը, պայմանները: «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ունեցող այն շրջանավարտները, որոնք ցանկություն ունեն աշխատելու ՀՀ զինվորական դատախազության համակարգում, անհրաժեշտ կրթական, մասնագիտական, աշխատանքային փորձառությանը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող և մյուս սահմանված պահանջներին բավարարելու դեպքում կարող են աշխատել Արցախի Հանրապետությունում տեղակայված կայազորային զինվորական դատախազություններում:
«Հանդիպման նախաձեռնողը ՀՀ գլխավոր դատախազն է: Վերջերս Արցախ այցելության ընթացքում ԱրՊՀ ռեկտորի հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի իմ կողմից` որպես ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ԱրՊՀ «Իրավագիտություն» մասնագիտությամբ շրջանավարտների հետ կազմակերպվի հանդիպում և ներկայացվի զինվորական դատախազությունում աշխատանքի ընդունվելու կարգը»,-նշել է Կ. Աղաբեկյանը:
Կ. Աղաբեկյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







