Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

Օրենքով կկարգավորվի արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

Օրենքով կկարգավորվի արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց «Բնակչության բժշկական օգնության  և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանրամասնեց, որ օրենքում ցանկանում են ավելացնել մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաննե, որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը:

«Ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ, այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից: Նաև յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում պետք է սահմանվի բնակչության բժշկական օգնության սպասարկման կարգ, որը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Կառավարությունը պետք է հաստատի»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ ցանկացած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին, և այդտեղ առանցքային դեր ունի առողջապահական համակարգը: Նա նկատեց, որ արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգը ունի լուծելու երկու խնդիր՝ արտակարգ իրավիճակի պայմաններում տուժած բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումը և բնակչության բժշկական օգնության և սպասարկման բնականոն ընթացքի շարունակականության ապահովումը։

Ըստ պատգամավորի՝ ԱՀԿ վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ պետություններում 53%-ով մասնակի կամ ամբողջությամբ խաթարվել է զարկերակային գերճնշման բուժօգնության պրոցեսը, 49%-ով խախտվել է շաքարային դիաբետի և դրա բարդությունների բուժման գործընթացը, 42%-ով խաթարվել է չարորակ նորագոյացությունների բուժման գործընթացը:

«Այսինքն՝ եթե համակարգը պատրաստ չէ ցանկացած արտակարգ իրավիճակի, խնդիրներ են առաջանում արտակարգ իրավիճակով պայմանավորված և տուժած քաղաքացիների բուժման պրոցեսում և բնակչության բժշկական օգնության ու սպասարկման բնականոն գործընթացն է խնդիրներ ունենում: Նախագծի հիմքում այն նախապայմանն է, որ առողջապահական համակարգը ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է կարողանա ամբողջական, միասնական և համակարգված մոտեցում ցուցաբերի»,- նշեց Զեյնալյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+