ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցանկը։
Հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ընկերության կողմից (ժամանում՝ 02:45-ին, մեկնում՝ 03։35-ին):
Հուլիսի 16-ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Բոստոն չվերթը՝ Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում՝ 11։50-ին, մեկնում ս. թ. հուլիսի 17-ին՝ 08։50-ին)։
Հուլիսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:40-ին):
Հուլիսի 17-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը՝ SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում՝ դեպի Երևան 03:20-ին, Երևանից մեկնում՝ ժամը 04:20-ին):
Նշվում է, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







