Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ լիցենզավորման գործընթացի բարելավման նպատակով կոմիտեում շարունակվում են «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի քննարկումները:
Փաթեթը ներկայացվել է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հունիսի 23-ի նիստում: Հերթական քննարկումը կազմակերպվել է նիստի NԿԱ/122-2020 արձանագրության հանձնարարականի համաձայն, որին հրավիրվել և ներկա էին նաև վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Կարեն Մուխսյանը և պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Փաթեթով առաջարկվող կանոնակարգումներն ամբողջականացնելու նպատակով նախատեսվում է առաջիկայում այն քննարկել նաև էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







