Կառավարության շենքի առջև այսօր՝ հուլիսի 9-ին, բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը և աշխատակիցները։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ պատրաստ են ապահովելու հակահամաճարակային բոլոր կանոններն այնպես, ինչպես մոլերի պարագայում է իրականացվում։ Նրանք նաև նշում են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատանք չունեն, իսկ կառավարության տրամադրած օժանդակությունը միանվագ է եղել և այդ գումարով չեն կարող կենցաղային խնդիրներ լուծել։
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին կոչ արեց դադարեցնել ակցիան՝ նշելով, որ հակառակ դեպքում ակցիայի մասնակիցներին բերման կենթարկեն։ Հորդորներից որոշ ժամանակ անց ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







