Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:07

Միկրոձեռնարկության աշխատողները նպաստ ստանալու հնարավորություն կունենան

Միկրոձեռնարկության աշխատողները նպաստ ստանալու հնարավորություն կունենան

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 8-ին, հրավիրված նիստում քննարկում է «Պետական նպաստների» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների» մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախագծերի փաթեթներով առաջարկվում են սահմանել միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների երեխայի խնամքի նպաստ, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ընդգծեց, որ գործող կարգավորմամբ՝ միկրոձեռնարկության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Վճարում են եկամտային հարկ՝ ֆիքսված դրույքաչափով՝ ամսական 5000 դրամ, որը, Սաիյանի փոխանցմամբ, իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացրել:

Նախագծով առաջարկվում է վերանայել այդ կարգավորումը: Միկրոձեռնարկության սուբյեկտի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ և հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում հիվանդացել է: Մայրության նպաստը ևս կնշանակվի և կհաշվարկվի գործատուի կողմից:

Հաշվի առնելով այս անձանց հարկման համակարգի առանձնահատկությունները, որ, անկախ եկամտի չափից, անկախ աշխատավարձի չափից, վճարում են ֆիքսված 5000 դրամ եկամտային հարկ, որոշակի կարգավորումներ կտրվեն: Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն և կհաշվարկվեն նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում տվյալ անձինք կատարում են ֆիքսված չափի հարկային պարտավորություն»,- ասաց Սաիյանը:

Նախագծով պարտադիր պայման է սահմանվում, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը պետք է ծագած լինի 2020 թվականի հունվարի 1-ից հետո: Կապված մայրության նպաստի հետ՝ սահմանվում է, որ նպաստը գործատուն կնշանակի և կվճարի միայն այն դեպքում, եթե հղիության, ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո է:

«Անցումային դրույթներով լուծում է տրվում նաև խնամքի նպաստի խնդիրներին, մասնավորապես՝ դիմելու դեպքում խնամքի նպաստը կնշանակվի՝ խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից՝ անկախ այս անցած ժամանակահատվածից: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ դրան համարժեք որևէ այլ դրամական վճարում այս քաղաքացիները չեն ստացել»,- ասաց նախարարի տեղակալը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+