Շնորհակալ ենք մեր ճանաչված արվեստագետներին «Միասին երեխաների համար» բարեգործական համերգին մասնակցելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ նվիրաբերած գումարի համար։ Ձեր փոխանցած յուրաքանչյուր լուման ծառայելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների բուժմանը»,- գրել է Հակոբյանը։
Նշենք, որ հուլիսի 4-ին հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակված «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական համերգի շրջանակում հավաքվել է ավելի քան 4 միլիոն 600․000 դրամ։ Ողջ հասույթն ուղղվել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։