ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կապանում է, որտեղ դիմորդներն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունելության քննություն են հանձնում մաթեմատիկա առարկայից:
«Կապանի երկու դպրոցներում ընթանում են միասնական քննություններ մաթեմատիկա առարկայից: Ծանրաբեռնված օր է: Քիչ առաջ ավագ դպրոցում էի, ինչպես այնտեղ, այնպես էլ այս` թիվ 6 դպրոցում ամեն ինչ շատ լավ է կազմակերպված»,- ասաց նախարարը։
Հարությունյանը քննական կենտրոնում ծանոթացավ քննության կազմակերպման գործընթացին և հաջողություն մաղթեց դիմորդներին։
Հիշեցնենք, որ այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնում մաթեմատիկա առարկայից։ Հայտագրված դիմորդների ընդհանուր թիվը 5412 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







