ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյբուքյան էջում գրել է, որ վաղը դիմորդների քննաշրջանի ամենածանր օրն է լինելու, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից:
«Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին։ Ամեն ինչ շատ լավ է լինելու»,-նշել է նա։
Նա հորդորել է դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներից: