Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Հարցվածների 85 %-ը Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատել. GALLUP

Ըստ հունիսի 10-27-ը ՀՀ քաղաքացիների շրջանում  իրականացված հարցումների՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 85 տոկոսը։ Այսպիսի տվյալներ է հրապարակել  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն։

Ըստ հարցման՝ ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս քաղաքացիների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը։

Հարցվածների 16,5 %-ի համար Թավշյա հեղափոխության սպասելիքներն արդարացված են, 62.9%-ի համար որոշ չափով են արդարացված, 11,5 %-ի համար ընդհանրապես արդարացված չեն։

Եթե Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 55%-ը կընտրեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք/«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 6 %-ը՝ ԲՀԿ-ին, 4 %-ը՝ ԼՀԿ-ին, 13%-ը ոչ մեկի օգտին չէր քվեարկի։

Հարցվածների 16.4 %-ը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ։

Հարցման մեջ ներառված են տվյալներ նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան եթերների ժամանակ հնչեցված հայտարարությունների, ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարության վստահելիության մասին։

Ըստ հաղորդագրության՝ հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ +/-3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+