Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:52

Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի. Նիկոլ Փաշինյան

Երկուշաբթի օրը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե կոչերն ու հորդորները չեն գործում, արդյոք ժամանակն է խստացնե՞լ պահանջներն ու պատասխանատվությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

«Խոսելով գիտակցված լոկդաունի մասին՝ մենք պետք է հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է իրեն սահմանափակի կամավոր և ըմբռնումով։ Անարդյունավետ կարանտինը ավելի շատ վնաս կբերի, քան ընդհանրապես կարանտինի բացակայությունը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ եվրոպական երկրների օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ լոքդաունի հայտարարությունը դեռ չի երաշխավորում բնակչության կողմից ռեժիմի հարյուր տոկոսանոց պահպանումը։

«Եթե խիստ միջոցներով ստիպենք պահպանել լոքդաունի ռեժիմը մայրաքաղաքի կենտրոնում, իսկ շենքերում ու բակերում մարդիկ կշարունակեն ազատ շփվել, ապա այն անարդյունավետ կլինի։ Յուրաքանչյուր մարդ, պահպանելով ռեժիմով սահմանված նորմերը, դա անում է իր և իր հարազատների, հատկապես նրանց համար, ովքեր տարիքով մեծ են։ Այդ պատճառով կառավարությունը տեսականորեն լոքդաուն կգնա միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ 100 տոկոսով կկարողանա վերահսկել բացարձակապես բոլորին և ամենուր, ընդհուպ մինչև ամենահեռավոր գյուղ, այլապես լոքդաունը միայն վնաս կբերի»,- եզրափակեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+