Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Կառավարության կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները․ Փաշինյան

Այս պահին մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները․ սա կառավարության միակ կոչն է։ Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Առողջապահության նախարարի ռեստորաններ ու սրճարաններ չայցելելու կոչին, վարչապետն ընդգծեց որ առողջապահության համակարգի գործընկերներին պետք է ճիշտ հասկանալ՝ նրանք ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո։

«Այսօր համաճարակային իրավիճակի հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգին ուղղված մեղադրանքներ, բայց ուզում եմ ասել, որ համաճարակի տարածման դեմ առողջապահության  համակարագը չէ, որ պետք է պայքարի: Այդ համակարգը պայքարում է տարածման հետևանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, որոնց պետք է բուժել:  Որքան շատ է հիվանդների թիվը, այնքան ավելի ծանրանում է առողջապահության համակարգի գործը, մանավանդ գիտեք, որ հիվանդանոցային տեղերը ավելի շատ ծավալվել են: Պահպանել հակահամաճարակային կանոնները, չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կանոնների պահպանմանը։

Հակահամաճարակային կանոնները ռեստորանում կարելի է և պահպանել, և չպահպանել: Առօրյա կյանքում էլ հնարավոր է և պահպանել, և չպահպանել»,- նշեց վարչապետը։

Նա նշեց, որ կարելի է հարևանի հետ խոսել դիմակով 1,5 մետր հեռավորության վրա, կամ խոսել առանց դիմակ՝ 20 սանտիմետր հեռավորության վրա։

«Մենք չենք կարող կյանքի բոլոր իրավիճակները նկարագրել։ Մեր կոչը մեկն է՝ կրել դիմակ, այն հանել միայն սնվելիս, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,- նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+