Ազգային Ժողովը 82 կողմ ձայնով կողմ քվեարկեց Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացնելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որով նախատեսվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել նաև գյուղական համայքներում բնակվող ընտանիքներին, անկախ նրանից՝ երեխայի մայրը գտնվում է խնամքի արձակուրդում, թե ոչ:
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագծի նպատակը ՀՀ-ում ժողովրդագրական ցուցնիշների վատթարացող տեմպը կանխելն է:
Նրա տվյալներով 1993թվականին՝ գյուղական բնակավայրերում արձանագրվել է ՀՀ-ում եղած ծնունդների 40,2 տոկոսը, իսկ 2017թվականին՝ այդ ցուցանիշը կազմում է 34,7 տոկոս:
«Սա այն դեպքում, երբ գյուղական և քաղաքային բնակչության համամասնությունը էական փոփոխություն չի կրել»-ասաց փոխնախարարը:
Սաիյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկել է սահմանամերձ համայնքներում նպաստին տալ 50%-ով հավելում, սակայն Սաիյանը նշեց, որ առաջարկը չի ընդունվել, քանի որ այն կարիք ուներ լրացուցիչ վերլուծություննների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







