Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:09

Դասախոսներ կան այս ամիսների ընթացքում տարբեր լեգենդներ են պատմում վարչապետի մասին․ Բադալյան

Դասախոսներ կան այս ամիսների ընթացքում տարբեր լեգենդներ են պատմում վարչապետի մասին․ Բադալյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը անդրադարձավ հեռավար կրթության արդյունավետությանը և ներկայացրեց այս ամիսնեի ընթացքում իր համար  առանձնացրած դասախոսների երկու տիպ:

Առաջին տեսակը նա համարեց նրանց, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են, ուսումնական պլաններ են մշակում, ովքեր կարողանում են գիտելիքներ փոխանցել իրենց ուսանողներին։

«Երկրորդը՝ դասախոսներ, անհրաժեշտության դեպքում նրանց անուն-ազգանունները կփոխանցեմ, ովքեր, օգտվելով հեռավար կրթության պայմաններից, վերահսկողությունից դուրս գտնվելուց, այս ամիսների ընթացքում բոլոր դասերը նվիրել են միայն կառավարությանը, մեղմ ասած, քննադատելուն, մասնավորապես, տարբեր լեգենդներ, հորինված պատմություններ պատմել վարչապետի մասին ուսանողությանը»,-ասաց նա:

Լուսինե Բադալյանը նշեց, որ չգիտի հեռավարի ընթացքում սա վերահսկելի է, թե՝ ոչ, բայց եթե հնարավոր լինի անցնել ուսումնական նորմալ դասապրոցեսին, կարելի է մտածել դասախոսների գիտելիքների վերազինում, վերապատրաստում իրականացնելու մասին և ընդհանրապես մաղել և թողնել այն դասախոսներին, որոնք գիտելիք են փոխանցում:

«Դասախոսների մի տեսակ էլ, օգտվելով այն առիթից, որ դասապրոցեսը չի ստացվում, և շատերը հետ են մնալու, 500 դոլարով պայմանավորվում են պարապելու և հետո քննությունների ժամանակ գնահատականներ տալ: Սիրելի ուսանողներ, սա այն ժամանակահատվածն է, որ դուք կերտում եք ձեր ապագան և եթե նույնիսկ ձեր դասախոսները սկսում են ձեզ պատմել հեղափոխության որպես չարիք երևույթի մասին, այդ ժամանակ խնդրում եմ հետ բերեք նրանց՝ ասելով քաղաքականությունը թողնել քաղաքական գործիչներին»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+