Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկցնում են, որ հունիսի 24-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5054 չարտերային չվերթը:
Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների, Ակմոլայի մարզի և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև 2 ՂՀ քաղաքացի մեկնել է ՀՀ:
Նշյալ 15 քաղաքացիների թվում չարտերային չվերթով 2 զորակոչիկ է վերադարձել ՀՀ։
Դեսպանությունը հիշեցնում է, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







