2000 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան, ցույց տալով իր զորակցությունը Աֆրիկային, որտեղ մեծ թվով փախստականներ կային, միաձայն որոշում ընդունեց հունիսի 20-ն ամեն տարի որպես Փախստականների միջազգային օր նշելու մասին:
Այս օրը այն փաստի հաստատումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Դրանց հետևանքով տարեցտարի ավելանում է փախստականների, տեղահանվածների թիվը: 2016 թվականի վերջի տվյալներով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մտահոգության շրջանակում հայտնվել է 65 մլն անձ: Նրանք և’ փախստականներ են, և’ ապաստան հայցողներ, ինչպես նաև ներքին տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք: Այս 65 մլն ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ թիվն է, որ գրանցվել է: 2009 թվականին այս թիվը եղել է 30 մլն, 2012 թվականին` 45 մլն: Մեծ թվով ապաստան հայցող քաղաքացիները եղել են Սիրիայից, 2012 թվականից սկսած Սիրիայում գրանցվել է 12 մլն տեղահանված անձ: Մյուս երկրները, որտեղից մեծ թվով մարդիկ են տեղահանվել, Աֆղանստանն է, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը: Մեծ թվով փախստականներ ընդունած երկրներն են` Թուրքիան, Պակիստանը, Լիբանանը: Մասնագետները նշում են, որ տեղահանվածներից յուրաքանչյուր երկրորդ անձը երեխա է:
Ադրբեջանի հայաթափման քաղաքականության հետևանքով 1988-1992 թվականների ընթացքում Հայաստանն ընդունել է 420 հազար հայ փախստական ընտանիքների:
Ադրբեջանից բռնագաղթած և ավելի քան երեսուն տարի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019-ից գործում է բնակապահովման ծրագիր, որի շրջանակում արդեն հաստատվել ու իրականացվում է երկրորդ փուլը։
Առաջին փուլով բնակարանի գնման վկայական է տրամադրվել 112 խոցելի ընտանիքներից մեծ մասին, երկրորդով՝ հաշվառվել են ավելի քան 180 ընտանիքներ։
Ներկայացնում ենք Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքների լուսանկարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







