Հաղթանակի շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքան էջում
«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,-գրել է Գևորգյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու հաղթանակի շքերթին: Այս մասին նա նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







