Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:06

Կարմիր գծերը կվերանան 10 վարչական շրջաններում, կգործեն երկուսում՝ Կենտրոնում և Արաբկիրում

Կարմիր գծերը կվերանան 10 վարչական շրջաններում, կգործեն երկուսում՝ Կենտրոնում և Արաբկիրում

Խորհրդարանը քննարկում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի  և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Հիմական զեկուցող իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագիծը հայտնի է որպես «կարմիր գծերի» նախագիծ և կարգավորում է խնդիրները, որոնց հետ առնչվել են տասնյակ հազարավոր վարորդներ։

Նախագծով առաջարկվում է՝ նմանօրինակել տեսա և լուսանկարահանող սարքերի վարչարարությունը կարմիր գծերի մասով, հիմնական փոփոխությունը կկայնա նրանում, որ վարորդները համապատասխան վճար չկատարելու դեպքում կտուգանվեն միայն բացառապես տեսանյութի առկայության դեպքում։

«Կարմիր գծերը փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից՝ 10-ում,  կգործեն 2 վարչական շրջաններում՝ Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։ Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն կարմիր գծեր, կտեղադրվեն տեսախցիկներ և վարորդը տուգանվելու դեպքում 15 րոպեի ընթացքում ստանալու է այդ տեսանյութը»,- նշեց Գաբրիելյանը։ Նա ընդգծեց, որ սակագնների մասով փոփոխություն չի կատարվել, բայց կա նախնական պայմանավորվածություն, որ քանի դեռ Երևանում նոր տրանսպորտային համակարգ չի ներդրվել, սակագնների փոփոխություն չի կատարվի։

Առաջարկվող նախագծով բարձրանում է վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանվող տարեկան բաժանորդագրման այն գումարները, որոնք նախատեսված է կենտրոնական շրջաններում հյուրանոցների և այլ օբյեկտների դիմացի կայանատեղերի դրույքաչափերին:
Պատգամավորը հայտնեց, որ այդ գումարները սահմանվելու են ըստ գոտիների: Ներկայում մեկ տարվա համար մեքենայի մեկ կայանատեղիի դիմաց, օրինակ, հյուրանոցների համար սահմանված տարեկան 100 հազար դրամի փոխարեն /օրական 260 դրամ/,  ըստ քաղաքի գոտիականության, կարող է սահմանվել մինչև 300 հազար դրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+