Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։
Այս մասին հայտնում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Այդ որոշմամբ՝ վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
1️⃣ Կենտրոն — թիվ 1
2️⃣ Արաբկիր — թիվ 25, թիվ 31
3️⃣ Աջափնյակ — թիվ 47, թիվ 50
4️⃣ Ավան — թիվ 52
5️⃣ Դավթաշեն — թիվ 60, թիվ 62
6️⃣ Էրեբունի — թիվ 64, թիվ 66
7️⃣ Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96
8️⃣ Նոր Նորք — թիվ 100, թիվ 114
9️⃣ Նորք-Մարաշ — թիվ 122
1️⃣0️⃣ Նուբարաշեն — թիվ 125
1️⃣1️⃣ Շենգավիթ — թիվ 126, թիվ 139
1️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157
Կարապետյանը նշում է, որ ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







