Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

Պատգամավորը՝ ՀՌՀ ոլորտի ու առաջարկվող փոփոխությունների մասին

Պատգամավորը՝ ՀՌՀ ոլորտի ու առաջարկվող փոփոխությունների մասին

Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան, քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը: Նա նշեց, որ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու համար այլեւս ոչ արդիական նորմատիվ իրավական ակտ է, որը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք չեն համապատասխանում առկա համայնապատկերի բնութագրիչներին:

Ըստ նրա՝ 2020-ի հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի ազատ թվային տիրույթների մրցույթները, քանի որ 10 տարով տրված հաճախականության օգտագործման լիցենզիաներն ավարտվում են այս տարի:

«Անհրաժեշտություն էր, որ այս օրենքը շատ ավելի շուտ ընդունեինք, քան կհայտարարվի մրցույթը: Նախ՝ որ նրանց համար հասկանալի լինեն այն խաղի կանոնները, որոնք շարադրվելու են այս նախագծում, և որ նոր մրցույթում հաղթած, նոր կանոններով գործող մեդիածառայությունները գործեին արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական կազուս չլիներ»,- նշեց Թևոսյանը:

Պատգամավորը նշեց, որ ներկայումս տեսալսողական մեդիայի վերաբերյալ օրենքի դերը պետք է ուղղված լինի արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր մեդիա սուբյեկտների գործունեությունը հեշտացնելուն եւ հանրային ոլորտի շրջանակներում նրանց դերին եւ դիրքին համաչափ եւ համապատասխան իրավունքների եւ պարտականությունների համակարգ ստեղծելուն` այդպիսով խուսափելով ավելորդ կամ անհամաչափ սահմանափակումներից, բայց նաեւ բաց չթողնել կարգավորման համար անհրաժետ որեւէ հարաբերություն: Դրանով պետք է դյուրացվի նաեւ նոր սուբյեկտների մուտքը տեսալսողական շուկա, մասնավորապես` թվայնացմամբ եւ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի ներգրավմամբ պայմանավորված, եւ ապահովվի տարբեր տեսակի մեդիաների միջեւ հավասարակշռված մրցակցային միջավայր:

«Ըստ երևույթին գործել են նույն հակաինստիտուցիոնալ ներքին համակարգային հարաբերությունները: Դե, մենք նորմալ ենք այս ուժի հետ, որ ունի հեռուստաընկերություն, վատ չենք այն մյուս ուժի հետ, որ ունի հեռուստաընկերություն, դե, տելե տվել ենք և այլն: Ըստ էության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը մեծ մասամբ հենց այդպես էլ եղել է, և կարգավորող մարմինը բուտաֆորիկ դեր է ունեցել: Հիմա փորձելու ենք անցնել ինստիտուցիոնալ կարգավորման»,- նշեց Թևոսյանը:

Պատգամավորը նշեց, որ նոր նախագծով կունենան նոր մրցակցային միջավայր, որում աստիճանաբար կսկսեն տեսնել նաև որակական փոփոխություններ:

Նրա խոսքով՝ գործող կարգավորմամբ պատասխանատվության միջոցները անարդար անհավասարության սկզբունքով են եւ ոչ թե արդար անհավասարության, քանի որ առկա սանկցիաները անհատական պատասխանատվության սկզբունք չեն ենթադրում որքան էլ որ ունեն հարաբերական որոշակի տեսք: Օրենքով արգելված հանրորեն վտանգավոր միեւնույն արարքի համար ֆինանսական շրջանառությամբ էականորեն տարբերվող երկու ընկերություններ կարող են պատասխանատվության ենթարկվել միեւնույն ձեւով եւ չափով, ինչը տուժամիջոցի նպատակները չի արդարացնում, քանի որ իրավախախտում կատարող սուբյեկտը, ունենալով մեծ միջոցներ եւ վճարելով իր հասույթի համեմատ չնչին չափ կազմող տուգանքը չի ուղղվում, դա չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը եւ չի հանդիսանում նաեւ կանխարգելում, քանի որ նմանատիպ հասույթ ունեցող այլ սուբյեկտների պարագայում եւս պետական հարկադրանքի այդ ձեւը եւ չափը պարզապես երաշխիք չէ նոր արարքների կանխման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+