Երեկ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք և մեզ չի հաջողվում թվերն իջեցնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա պատճառը հակահամաճարակային կանոնների չպահպանում է և մենք ստիպված ենք վարչական կոշտ մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանլու նպատակով»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով անձը հաստատող փաստաթուղթ ունենալու պարետատան որոշմանը՝ վարչապետը նշեց, որ եթե անձը դիմալ չի կրում և ենթարկվում է վարչական պատասխանատվության ու անձը հաստատող փաստաթուղթ չի ունենում, ապա վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը երկար է տևում, անհրաժեշտ է տանել ոստիկանության բաժին, անձը պարզել ու պատասխանատվության ենթարկել։
Փաշինյանը նաև նշեց, որ եթե անձը դիմակ չի կրում և ոստիկանը մոտենում է նրան ու պարզում է, որ նաև անձը հաստատող փաստաթուղթ չունի, ապա այդ դեպքում երկու առանձին վարույթ է սահմանվելու։
Անդարադառնալով հերթերի կարգավորման հարցին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ հերթերը կարգավորվի ոչ միայն շինության ներսում, այլև՝ դրսում և այդ հերթը կարգավորելու համար համապատասխան հանձանարականներ է տվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







