Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կառավարության հետ համատեղ փոփոխություններ է առաջարկել կենսաթոշակառուների բանկ ներկայանալու համար, որոնք հնարավոր է կառավորության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զորուհի Բաթոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգավարո Մանե Թանդիլյանի հարցին, թե արտերկրում գտնվող թոշակառուները ինչպե՞ս կարող են ստանալ իրենց կենսաթոշակները, քանի որ կորոնավիրուսով պայամանվորված չենք կարողանում գալ Հայաստան, ներկայանալ բանկ 12-ամյա ժամկետում ու ստանալ իրենց կենսաթոշակները, եթե այդ ժամկետը լրանում է այս օրերին։
Բաթոյանը նշեց, որ դա օրենքի դրույթ և օրենքով սահմանված կարգով՝ պետք է քաղաքացին գտնվի ՀՀ-ում ու ներկայանա բանկ։
«Կառավարության որոշմամբ՝ մենք այնքանով ենք կարգավորել այդ պահանջը, որքանով բանկ ներկայանալու անհրաժեշտությունը պայմանավոված է Հայաստանում լինելու փաստի հետ։ Մենք նաև հարցումների միջոցով ենք ճշտում Հայաստանում լինել-չլինելու փաստը, բայց մենք չենք կարող կարգավորում տալ, եթե խոսքը վերաբերում է նաև քարտի ժամկետին»,- ասաց Բաթոյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիները կենսաթոշակ ստանալու համար առնվազն մեկ տարի գտնվեն ՀՀ-ում։
Բաթոյանը նշեց, որ կախված իրավիճակից զարագումներից, եթե ավելի երկարաժամկետ լուծումներ գնելու անհրաժեշտություն լինի, ապա այդ հարցը կքննարկեն։
«Այս պահին, անկախ այն փաստից, թե քաղաքացին երբ կներայանա բանկ, կարող է նախորդ 12 ամիսների կենսաթոշակը ստանալ»,- ասաց Բաթոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







