Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:22

Ժամը 24։00-ին հիմնի պարտադիր հնչեցնումն օրենքից պետք է հանվի․ ՀՌՀ նախագահ

Ժամը 24։00-ին հիմնի պարտադիր հնչեցնումն օրենքից պետք է հանվի․ ՀՌՀ նախագահ

ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հեռուստաընկերություններ խախտում են ՀՀ «Օրհներգի մասին» օրենքը, ներկայացնում են օրհներգի իրենց մեկնաբանությունը: Դանիելյանը հետաքրքրվեց՝ եթե չկան պատժի լիազորություններ, ապա հնարավոր չէ՞ նրանց տեղեկացնել ու փոխանցել օրհներգի ճիշտ տարբերակը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ նորմը կա, բայց նորմի հետևանքները նշված չեն, և որևէ պատիժ նախատեսված չէ: Ընդգծեց՝ օրենսդրական բացթողում է և այստեղ անելիք չունեն։ Հակոբյանի խոսքով՝ իրենք հունվարին, երբ տհաճ միջադեպ եղավ և Հանրային Հեռուստաընկերությունը օրհներգը չհնչեցրեց,  տեղեկացրել ու խնդրել են պահպանել այդ նորմերը:

«Չեն անում և դրա իրավունքը ունեն, որովհետև որևէ պատիժ դրա համար չեն կրում։ Շատ ժամանակ բացատրում են, որ իրենցը տեսալսողական է, դասական հիմնը ուզում են աշխուժացնել, որ մարդիկ նայեն, երեխաներին հետաքրքրեն՝ խախտելով օրենքը։ Առանց պատժիչ միջոցների, միայն հիմնվելով իրենց գրագիտության կամ բարոյականության վրա՝ չի կարելի, սակայն իմ համոզմունքն է, որ երեկոյան 24:00-ից պարտադիր հիմնի հնչեցումն օրենքից պետք է հանվի»,- ասաց ՀՌՀ նախագահը:

Նրա խոսքով՝ հարցցի լուծման ամենակարճ ճանապարհը օրենսդրական փոփոխություններն են, որն ԱԺ լիազորությունների տիրույթում է և կարելի է շատ արագ անել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+