Նա հիշեցրեց, որ այս տարի բոլոր այն համայնքներում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունը կազմակերպվել է առցանց հայտագրումով, այս մասին այսօր «Արմենպրեսում», հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի, և մեր հաշվարկներով՝ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է կազմակերպվում շուրջ 25-27 հազար երեխայի համար: Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- նշեց Անդրեասյանը:
Անդրեասյանը հիշեցրեց նաև, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է իրականացվել, որով արտոնություն է տրվել երկու խմբի երեխաների:
Մասնավորապես խոսքն այն երեխաների մասին է, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է դպրոցում, և որոնց ծնողներն աշխատում են դպրոցում: Հայտագրման առումով նրանց առաջնահերթություն է տրվել, և նրանք հայտագրման հնարավորություն են ունեցել հունիսի 1-10-ը: Այդ խմբերի ավելի քան 9000 երեխա է օգտվել առաջնահերթությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







