Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:52

Իշխանությունը հյուրընկալվել է 42, ընդդիմությունը՝ 4-5 անգամ. սա՞ է Հ1-ի կարծիքի բազմազանությունը

Իշխանությունը հյուրընկալվել է 42, ընդդիմությունը՝ 4-5 անգամ. սա՞ է Հ1-ի կարծիքի բազմազանությունը

2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում կարողացել է ապահովել քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում, հասարակական և քաղաքական հաղորդումներում և հարցազրույցներում։ Այս մասին խորհրդարանում  «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե կա քաղաքական ժանրով մի հաղորդում, որտեղ իշխանության ներկայացուցիչները եղել են մոտ 42 անգամ, իսկ  ընդդիմության ներկայացուցիչները եղել են 4-5 անգամ, սա ապահովում է քաղաքական կարծիքի բազմազանություը, Հակոբյանը նշեց, որ խոսքը 2019-ի հաշվետվության մասին է, և չի բացառվում, որ նախորդ տարի վիճակն ավելի բարվոք է եղել, քան այս տարի։ Ըստ Հակոբյանի՝ խոսքը ոչ թե ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հավասար ներկայության մասին է, այլ կարծիքների բազմազանության:

«Կարևորն այստեղ ոչ թե տարբեր ուժերի ներկայությունն է, երբ քննարկվում են հասարակական պրոբլեմները, այլ այն բազմակարծությունը, որի մասին մենք նշել ենք: Ելնում ենք օրենքից, որով հանձնաժողովը հետևում է բազմազանությանը՝ ելնելով մեխանիկական, տոկոսային վերաբերմունքից և իրավասու չենք ներքաշվել խմբագրական քաղաքականության մեջ»,- նշեց Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ 2019 թվականին հանրայինը հիմնականում ապահովել է կարծիքների բազմազանությունը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019թ-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+