Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են արվել և արվում Երևան քաղաքում։
Նա նշեց, որ 2020 թվականի բյուջեից, հենց համայնքային միջոցներով հիվանդանոցային և արտահիվանդանոցային հիմնարկներին տրամադրվել է բժշկական նշանակության պարագաներ։ Մարությանի խոսքով՝ կատարվել են բազմաբնակարանյին շենքերի, տրանսպորտային միջոցների ամենօրյա ախտահանում։ Ըստ քաղաքապետի՝ անգամ մասնավոր տրանսպորտային միջոցների ախտահանումը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը։
Երևան համայնքի բյուջեից ֆինանսավորվել է 3550 բնագրային փաթեթ, որի շահառուներն են հանդիսացել միայնակ, անժառանգ, տարեց թոշակառուներ։ Միջին հաշվով շուրջ 14131 ընտանիքներ ստացել են ընտանեկան, սոցիալական նպաստներ, շուրջ 588 ընտանիքներ հրատապ օգնություն են ստացել։ Մեծ աշխատանք են կատարել Շտապ օգնության, հիվանդանոցների և պոլիկլինիկաների կողմից։ Քաղաքապետի խոսքով՝ ապրիլի 21-ից քաղաքի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում և կլինիկաներում հաշվառված հիվանդների համար իրականցվում է շրջիկ եղանակով նմուշառում, այս պահին արված է արդեն 5628 նմուշառում, պոլիկլինիկաները տանում են 4493 պացիենտ, որից 1053 կորոնավիրուսի հաստատված պացիենտներ են։
Ըստ նրա՝ հաստատված է հերթապահություն հիվանդանոցներում, մեծ աշխատանք է տարվել մանկապարտեզներում կանոնների պահպանման տեսանկյունից։ Մանկապարտեզներ այցելում է երեխաների մոտ 6-7 տոկոսը, մոտ 30500 երեխա պետք է այցելի, բայց մոտ 1800-1900 երեխա է այցելում։ Ըստ քաղաքապետի քննարկվում է մանկապարտեզների բաց պահելու նպատակահարմարությունը, գուցե ամեն վարչական շրջանում բաց մնա միայն մեկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







