ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երախտագիտություն է հայտնել հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանող տաքսու վարորդին։
«Մեր ժամանակի հերոսը: Պետք է գնահատենք այսպիսի մարդկանց: Շնորհակալ եմ, եղբայր»,- գրել է ՀՀ վարչապետը:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր տաքսու վարորդի լուսանկարը՝ նշելով, որ ինքը կոպեկներն ախտահանել և նոր փոխանցել է տաքսու վարորդին,նաէլ իր հերթին կրկին նույնն է արել, հետո ձեռքերը մաքրել: Խնդրել, որ կողքի պատուհանը գոնե կիսով չափ բացեմ: Ասել է՝ ես միշտ դիմակ եմ կրում և խնդրել, որ հաճախորդն էլ քիթը չբացի, ցույց է տվել կողքի ալկո գելն ու առաջարկել ձեռքերն ախտահանել, հաճախորդը նկատել է թերմոսով ջուրը, ենթադրաբար տաք է ու հաճախ խմում է: Իջնելիս նկատել է,որ բացել է բոլոր պատուհաններն ու սկսեց ախտահանել սրահը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2661066114213767
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







