Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:27

Պատրաստ ենք աջակցել անհայտ կորածների ծնողներին ԴՆԹ փորձաքննության հարցում․ Կարապետյան

Պատրաստ ենք աջակցել անհայտ կորածների ծնողներին ԴՆԹ փորձաքննության հարցում․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» պատրաստ է աջակցել անհայտ կորածների ընտանիքներին՝ նրանց իսկ ընտրած արտասահմանյան լաբորատորիաներում ԴՆԹ կրկնակի փորձաքննություններ անցկացնելու հարցում, հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։

Այսպես նա պատասխանել է Armenia Today-ի հարցին՝ արդյոք խմբակցությունը, իր խորհրդարանական լիազորությունների շրջանակում, մտադի՞ր է դիմել իրավասու մարմիններին՝ միջազգային փորձագետների ներգրավման, ԴՆԹ կրկնակի հետազոտությունների և արտաշիրիմումների հնարավորությունն ուսումնասիրելու համար։

Կարապետյանն ընդգծել է, որ հետազոտությունների պատվիրատուները պետք է լինեն հենց ծնողները, որպեսզի արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածներ չունենան։ Նրա խոսքով՝ կրկնակի փորձաքննությունները կարող են հաստատել ԴՆԹ-ի համընկնման բացակայությունը և ընտանիքներին հնարավորություն տալ շարունակել անհայտ կորած հարազատների որոնումները։

«Մենք պատրաստ ենք համակողմանի աջակցել աշխարհի ցանկացած լաբորատորիայում հետազոտություն անցկացնելու հարցում, որը կընտրեն ծնողները։ Կսպասենք նրանց դիմումներին, որպեսզի առաջ շարժվենք»,- ասել է Կարապետյանը։

Անհայտ կորածների ծնողները հոկտեմբերի 8-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ Հայաստանը Բաքվին ԴՆԹ տվյալներ է փոխանցել առանց իրենց տեղեկացնելու։

ԱԱԾ-ն, պատասխանելով Armenia Today-ի հարցմանը, հաստատել էր Ադրբեջանի հետ չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլների փոխանակումը, սակայն հայտարարել էր, որ ծնողների տվյալներ չեն փոխանցվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+