Հայաստանում հոկտեմբերի 6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +20-22 աստիճան, երեկոյան՝ +14-16 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +13-18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-17 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +18-20 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +13-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +13-17 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +17-21 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +18-21 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +20-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-23 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +21-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +10-14, նախալեռնային շրջաններում՝ +15-19 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-24 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 18 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







