Հայաստանի շրջանների զգալի մասում հոկտեմբերի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +19-21 աստիճան, երեկոյան՝ +15-17 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +11-15 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +11-15 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +16-19 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +10-15 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +11-16 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +11-16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +15-18 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +11-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +15-20 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ +19-22 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +19-22 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +19-22 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +9-12, նախալեռնային շրջաններում՝ +13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ +19-22 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 16 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







