Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +30-32 աստիճան, երեկոյան՝ +21-23 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +20-25 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +20-24 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +27-29 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +18-23 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +18-23 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +18-22 աստիճանի, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-30 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +27-31 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +17-21, նախալեռնային շրջաններում՝ +22-26 աստիճան, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 24 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







