Պարետի որոշմամբ այսօր 72 ժամով կասեցվեց Պտղնում գտնվող Villa Hills ռեստորանային համալիրի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Villa Hills-ը այն ռեստորանային համալիրն էր, որտեղ ԱԱԾ և ոստիկանության համազգեստով հումորային բեմադրությամ հարսանիք էր տեղի ունեցել: Այդ տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա արդյունքը կտեսնեք: Կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ»,-ավելի վաղ հայտարարել էր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Սննդամթերի անվտանգության տեսչական մարմինը կրկնակի ստուգումներ էր իրականացրել և մի քանի օր առաջ անակնկալ ստուգայցերի ընթացքում արձանագրել էր մի շարք խախտումներ, մասնավորապես՝ չեն պահպանվել սանիտարահիգենիկ կանոննները:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ սննդի կետերին ներկայացվող պահանջների մի քանի կետերով խախատումներ են արձանագրվել՝ կաված աղբամանների տեղակայման, ախտահանիչ նյութերի, ախտահանման գրաֆիկների, դրանց փաստաթղթավորման, ինչպես նաև զանգվածային միջոցառում անցկացնելու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







