Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 17-ին սպասվում է սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +32-34 աստիճան, երեկոյան՝ +25-27 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +24-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-27 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +30-32 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +23-27 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-32 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային՝ +29-33 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +32-34 աստիճան, հովտային շրջաններում՝ +33-35 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 32-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-26, նախալեռնային շրջաններում՝ +27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում 25 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







