«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քաղաքացիներին առաջարկել է մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսաուղերձներ ուղարկել իր պատգամավորներին։ Այս մասին տեղեկացրել են «Ուժեղ Հայաստանի» Ֆեյսբուքի էջում։
«Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին»,- հայտնել են «Ուժեղ Հայաստան»-ից։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիները կարող են տեսագրել իրենց հարցը և այն ուղարկել մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







