Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:43

Համընդհանուր ժամանակը ցանկանում են չպայմանավորել Երկրի պտույտով

Համընդհանուր ժամանակը ցանկանում են չպայմանավորել Երկրի պտույտով

Կշիռների և չափումների միջազգային բյուրոն հոկտեմբերին կարող է քվեարկել համընդհանուր ժամանակի ստանդարտը Երկրի պտույտից վերջնականապես անջատելու և տեխնոլոգիական լուրջ խափանումների ռիսկը կանխելու հարցի շուրջ, հայտնում է բրիտանական The Times թերթը։

Դարեր շարունակ օրվա տևողությունը որոշվել է մոլորակի պտույտով։ Սակայն նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ մեկտեղ հորինվել են ավելի ճշգրիտ ժամացույցներ, որոնք չափում են ժամանակը ցեզիումի ատոմների տատանումների միջոցով։ Երկրի անկայուն պտույտի պատճառով, որը պայմանավորված է մթնոլորտի, օվկիանոսների շարժման և արտաքին միջուկում հեղուկ երկաթի խառնման ազդեցությամբ, չափումների միջև տարբերություն է առաջանում. մեկը որոշվում է Երկրի պտույտով, մյուսը՝ ատոմի ճշգրիտ շարժումով։ Այս բացը լրացնելու համար 1972 թվականին ներդրվել էր վայրկյանների նահանջը։ Վերջին 54 տարվա ընթացքում գիտնականները համընդհանուր ժամանակին (UTC) ավելացրել են 27 վայրկյան։

Ըստ թերթի՝ նախկինում ենթադրվում էր, որ Երկրի պտույտը դանդաղում է, սակայն վերջին տարիներին մոլորակն սկսել է մի փոքր ավելի արագ պտտվել: Այս փոփոխությունը կարող է ստիպել գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ բաց թողնել մեկ վայրկյան:

Մեծ Բրիտանիայի Ազգային ֆիզիկական լաբորատորիայի առաջատար հետազոտող Սեթնամ Շեմարի խոսքով՝ մեկ վայրկյան բաց թողնելը մարդկանց համար աննկատ կմնա: Այնուամենայնիվ, դա կարող է խնդիրներ ստեղծել համակարգիչների համար:

«Շատ համակարգչային ծրագրեր ենթադրում են, որ բոլոր նահանջ վայրկյանները դրական են, ուստի դրանք պետք է վերաշարադրվեն»,- հրատարակությունը մեջբերում է նրա խոսքերը:

Մեկ վայրկյան հանելը, հավելել է նա, կարող է մեծացնել «տեխնոլոգիական մեծ խափանման» ռիսկը, որը կազդի հեռահաղորդակցության, էլեկտրացանցերի, արբանյակների և այլ տեխնոլոգիաների վրա:

Կշռերի և չափերի միջազգային բյուրոն, ինչպես սպասվում է, հոկտեմբերին Վերսալում կայանալիք իր գլխավոր համաժողովում կքվեարկի նահանջ վայրկյանը վերացնելու օգտին՝ լայնածավալ խափանումների ռիսկը կանխելու համար: The Times-ի կողմից մեջբերված նախագծի առաջարկի համաձայն՝ նահանջ վայրկյանների օգտագործումը կդադարի 2027 թվականի մայիսի 20-ին: Դրա փոխարեն ատոմային ժամանակն աստիճանաբար կհեռանա Երկրի պտույտից և այս բացը, ի վերջո, կարող է ընդլայնվել մինչև մեկ ժամ: Ինչպես նշում է Շեմարը, նման բացի հասնելը կարող է տևել առնվազն 1000 տարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+