Հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Նշված չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը):
Նշվում է, որ ցուցակներում նշված քաղաքացիները «Դոմոդեդովո» օդանավակայանի թիվ 94 տոմսարկղից հունիսի 7-ին (ժամը 10։00-21։00) և հունիսի 8-ին (ժամը 09։00-14։00) կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել։ Չվերթի գրանցումը կսկսվի հունիսի 8-ին՝ ժամը 15:00-ին (գրանցման սեղաններ 23-33):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







