© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Առողջության ապահովագրությունը մինչև 2029-ը կդառնա համընդհանուր․ Փաշինյան
Կառավարությունը մտադիր է մինչև 2029 թվականը Հայաստանի ամբողջ բնակչությանը ներառել առողջության պարտադիր ապահովագրության համակարգում։ Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում, կառավարության հնգամյա ծրագրի մասին խոսելիս, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչպես են գանձվելու պարտադիր ապահովագրական վճարները։
«Կարևոր է, որ համընդհանուր ապահովագրությունն իսկապես դառնա համընդհանուր, և մենք հանրապետությունում չունենանք մարդ, որը դուրս է մնում ապահովագրական համակարգից»,- հայտարարել է վարչապետը։
ՀՀ առողջապահության նախարարը 2025թ. հոկտեմբերի 1-ին հայտարարել էր 2026 թվականից առողջության ապահովագրության համակարգի գործարկման մասին։ 2026-ից համակարգին միացել են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Բացի դրանից՝ համակարգում պետական աջակցությամբ ընդգրկված են մինչև 18 տարեկանները, կենսաթոշակառուները և առանձին խոցելի խմբերի ներկայացուցիչները։ ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից։
Կարդացեք նաև՝
Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել







