Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:52

Բացահայտ անարգանք․ Տեր Եսային՝ կաթողիկոսին աշխարհիկ անունով դիմելու մասին

Բացահայտ անարգանք․ Տեր Եսային՝ կաթողիկոսին աշխարհիկ անունով դիմելու մասին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով հանրային խոսքում հոգևորականներին ավազանի (աշխարհիկ) անուններով դիմելու երևույթին։ Նրա գնահատմամբ՝ դա պարզապես անքաղաքավարություն չէ, այլ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ Եկեղեցու, հոգևոր կոչման և հավատացյալների նկատմամբ։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 7-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Կաթողիկոսին աշխարհիկ անունով դիմելը չի կարող «կարմիր գիծ» համարվել կամ վիրավորանք լինել։

Տեր Եսայի քահանա Արթենյանը հիշեցրել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնական կարգն ու հազարամյա ավանդույթը։

Նրա պարզաբանմամբ՝ ձեռնադրության և օծման Սուրբ խորհրդով հոգևորականը հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ավազանի անունից՝ վերածնվելով որպես Քրիստոսի և Եկեղեցու սպասավոր։

Հոգևորականի խոսքով՝ ձեռնադրության ժամանակ տրված նոր անունը նոր հոգևոր ինքնության, Աստծուն նվիրումի և հոգևոր սպասավորության կնիքն է։

Արթենյանը նաև առանձնացրել է մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է հոգևորականին ավազանի անունով միտումնավոր դիմելն անընդունելի։

«Հոգևորականին միտումնավոր ավազանի անունով կոչելը կամ հանրային խոսքում այդպես հիշատակելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է Եկեղեցու Սուրբ խորհրդի, հոգևոր կոչման և հավատացյալ ժողովրդի նկատմամբ»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ նման պահվածքը բնութագրում է ոչ թե հոգևորականին, այլ նման արտահայտություններ թույլ տվող անձին։ Հանրային խոսքը ենթադրում է տարրական բարեկրթություն և անձի հոգևոր կոչումը հարգելու անհրաժեշտություն, ընդգծել է Արթենյանը։

«Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները խոսում են ոչ թե «համարձակության», այլ մարդու բարոյական սնանկության մասին։ Հարգանքը հոգևոր արժեքների հանդեպ մեր հասարակության հայելին է. մի՛ կոտրեք այդ հայելին՝ սեփական անգրագիտությունն ու չարությունը քողարկելու համար»,- եզրափակել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+