Երեկվանից հետո բանկերի դիմաց իրավիճակն էականորեն կարգավորվել է։ Այդ մասին այսօր՝ հունիսի 4-ին, Կառավարության նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Ջավադյանը տեղեկացրեց, որ բանկերն ապահովվել են անհրաժեշտ միջոցներով՝ դիմակներով, ախտահանիչներով և այլն:
«Երկու մարզերից և Երևանի համայքներից մեկից այսօր ահազանգ ենք ստացել, մեկում կասկածում են, որ պրովոկացիա կա, ոստիկանության հետ կապ ենք հաստատել և խնդիրն արդեն լուծվում է։ Մարզերում խնդիրը կապված է թոշակների և սոցիալական ծրագրերի շահառուների հետ, ովքեր դեռևս չեն հասցրել ստանալ իրենց գումարները։ Հիմնական խնդիրը կապված է կարգապահության հետ, աշխատակիցները խնդրում պահպանել սոցիալական հեռավորությունը, նաև երկարացվել են սպասարկման ժամերը, ինչպես նաև այդ մասին տեղյակ են պահում հաճախորդներին»,- ընդգծեց Ջավադյանը։
ԿԲ նախագահը նաև նշեց, որ այնուամենայնիվ, վիճակն անվերահսկելի չէ՝ նշելով, որ իրավիճակն այսօր անհամեմատ լավ է, քան երեկ, իսկ այսօր օրվա ընթացքում խնդիրները կկարգավորվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







