Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Մասնագետի խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի նոր բարձրացում չի սպասվում։
Հանրապետության ամենատաք գոտին կշարունակեն մնալ Արարատյան դաշտը և Երևանը։ Այս տարածքներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը վերին շեմում հիմնականում կտատանվի +35 աստիճանի սահմաններում, տեղեկացրել է նա։

































