Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը՝ Եվրախորհրդարանի «Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» համաժողովում։

Վելդկամպի խոսքով՝ Բաքվում 20 հայի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներին պահելը տարածաշրջանի հայ համայնքի ոչնչացման արշավի «վերջին փուլն» է։ Նա կարծում է, որ ԵՄ քաղաքականությունն «ստեղծում է թույլ Հայաստան», որը չի կարողանում հակակշռել թուրքական ազդեցությունը Միջին միջանցքի առևտրային ուղու վրա։

«Եվրոպան կարծում է, որ հասանելիություն է ստանում Կովկասի նոր առևտրային ուղիներին և էներգիայի աղբյուրներին։ Իրականում՝ այն ​​դրանք հանձնում է Թուրքիային»,- ասել է նա և կոչ արել ԵՄ-ին պահանջել գերիների անհապաղ ազատ արձակումը։

Միջազգային դատարաններում գերիներին ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը համաժողովում հայտարարել է, որ դեռևս չի ստացել իր պաշտպանյալների հետ հանդիպելու հնարավորություն։ Նա իրենց դեմ առաջադրված մեղադրանքներն անվանել է շինծու, իսկ դատավարությունները՝ «պատանդների դիվանագիտության» գործիք։

«Մի քանի օր առաջ դստերս ծննդյան օրն էր։ Երբ հարցրի նրան, թե ի՞նչ է ուզում, նա ոչ մի նվեր չցանկացավ։ Նա պարզապես ասաց. «Ես ուզում եմ, որ պապիկս տուն վերադառնա»»,- ասել է Բաքվում պահվող Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներին պահում է 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից՝ ռազմական գործողությունից հետո, որն ստիպել էր տարածաշրջանի ամբողջ հայ բնակչությանը՝ մոտավորապես 120 000 մարդու, բռնի տեղահանվել։ 2025 թվականի մարտին Եվրախորհրդարանն իր բանաձևում նրանց դատավարություններն անվանել էր «արդարադատության իմիտացիա»։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Արցախի մի շարք նախկին ղեկավարներ ավելի վաղ Բաքվում դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։ 2025 թվականի սեպտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո, հայկական կողմի տվյալներով, միջազգային կառույցները մուտք չունեն պահվող անձանց մոտ։

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը մայիսին քննադատել էր Բաքվում հայ գերիների դատավարությունը։

Հուլիսին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմն առաջին անգամ ստացել էր Բաքվի դատարանի դատավճռի ամբողջական տեքստը և հայց է նախապատրաստում՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ՀՀ իշխանությունների կողմից աջակցության բացակայությունը որպես փաստարկ՝ ընդդեմ միջազգային դատական ատյաններ դիմելուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+