Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

Վարչապետը՝ «մեղավորների փնտրտուքի» մասին

Վարչապետը՝ «մեղավորների փնտրտուքի» մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց երեկ իր առաջարկած գործողության մասին, ըստ որի՝ իր ֆեյսբուքյան էջին ուղարկեն լուսանկարներ և տեսանյութեր հանրային միջոցառումների, հավաքների անցկացման մասին։

Վարչապետը նշեց, որ այս առաջարկն ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ընդհուպ նրան, որ իրենք սկսել եմ մեղավորների փնտրտուք։

«Ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և իմ ընտանիքին նույնպես վարակել եմ, հետևաբար ու՞մ վրա գցեմ մեղքը։ Այստեղ խնդիր ամենևին էլ մեղքի մասին չէ, այլ մեր իրավիճակը, մեր խնդիրը ճանաչելու մեջ է, իսկ մեր խնդիրը մենք շատ վաղուց գիտենք, տարիներ առաջ էլ այդ մասին ասել եմ՝ սկսած հերթ կանգնելու խնդրից։ Ինչ մեղավորների մասին կարող է խոսք գնալը, երբ խնդիրը մեր ազգային անվտանգությանը, մեր ծնողների առողջությանն է վերաբերում։ Խնդիրը շատ պարզ է, կանոնները հստակ սահմանված են, թե ինչ պետք է անենք, որ մեր կորը նվազի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երեկվանից տեսնում ենք, որ այսօր մեր ամենամեծ պրոբլեմը բանկային համակարգն է և «Հայփոստը»:

«Ես խոսակցություն եմ ունեցել ԿԲ նախագահի հետ, հանձնարարություն եմ տվել ԲՏԱ նախարարությանը: Մեր պրոբլեմը ո՞րն է, որ մենք մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք: Ամեն բանկ պարտավոր է այդ հարցը լուծել: Մեր հարազատների, մեր իսկ մահվան մեղավոր փնտրելը ո՞րն է: Սա կառավարության համար չի, յուրաքանչյուրս մեզ համար է: Մենք օրենքի, կարգի նկատմամբ վերաբերմունիք հետ կապված պրոբլեմ ունենք: Սա փաստ է, մեղավորի հարց չի»,-ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կարող են քննադատել ոստիկանության աշխատանքը, ես երեկ լուրջ խոսակցություն եմ ունեցել նաև ոստիկանապետըի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ:

«Դա պարզ է, ես դեռ ընդդիմադիր եղած ժամանակ եմ խոսել ժողովրդի պատասխանատվության մասին: Այն ժամանակ էլ էին ասում, գոնե իշխանափոխություն անի, մեղքը գցում է ժողովրդի վրա: Բայց մենք ո՞նց էինք առանց ժողովրդի հեղափոխություն անելու: Մենք կախա՞րդ ենք, մո՞գ ենք: Նույնն էլ հիմա է. մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ուզում է օգնե՞լ համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնել, որ ավելի տարածվի: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում լիքը մարդ կա, որ նպաստում է դրան:

Այո, բոլորիս սխալն է՝ ինձնից սկսած, հազարավոր ուրիշ մարդկանցով վերջացրած»,- ասաց Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+