Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 8-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 21-23 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-21 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 19-22 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-22, հովտային շրջաններում՝ 22-27 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում՝ 23-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 29-31 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 29-31։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-23, հովտային շրջաններում՝ 26-30 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 8-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 24 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 22 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































